«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել,
թե ով է 2019թ-ի հուլիսի 3-ի ուշ երեկոյան Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանել տվել «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին` Անդիկին…
Այդ դեպքից հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ հրազենային վնասվածք պատճառողը ՌԴ Գրոզնիի շրջանի մի բնակիչ է…
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` այդ աղմկահարույց սպանությունից հետո հարուցված քրեական գործով հիմնավորվել է,
որ Ա. Հարութունյանի սպանության կազմակերպիչը բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանն է…
40-ամյա Բոլյանին էլ նախօրեին սպանեցին Մոսկվայի հարավ-արևմուտքում…
Երբ մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից և մոտեցել մեքենային,
անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ,
այդ թվում` գլխին, և թաքնվել…
Այս վենդետայից առաջ բռնցքամարտիկ Բոլյանը 300-350 հազար դոլար պարտք է եղել մի հայտնի խաղատանը,
տերերը չեն կարողացել Բոլյանից գումարը ստանալ և դրա համար դիմել են Անդրանիկ Հարությունյանին, որպեսզի նա «ստանա» փողը…
Ահա սա է եղել Բոլյանի` Անդիկի սպանությունը կազմակերպելու շարժառիթը…