Հայազգի մարզիկը, ում հետ անձամբ նախագահ Պուտինն է մենամարտել, դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոններից ամենաերիտասարդը

shantnews.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը,

որն օրերս Հարավային Կորեայում անցկացված Աշխարհի առաջնությունում դարձել էր Աշխարհի չեմպիոն,

պարզվում է՝ մարզական սամբոյի պատմության ընթացքում գրանցված ամենաերիտասարդ Աշխարհի չեմպիոնն է…

82 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում Արամը հաղթել էր ուզբեկ սամբիստի…

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանը միակ մրցանակային տեղն էր նվաճել…

Բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ Գրիգորյանը…

Ինչ վերաբերում է Արամ Գրիգորյանին, ապա ռուսական լրատվամիջոցները հիշեցնում են,

որ նա երկրի ամենահեղինակավոր մարզիկներից է,

ում հետ մրցագորգի վրա անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն է հանդիպել…