Ահասարսուռ դեպք. Պապը 13-ամյա թոռանը գտել է գառ մաշկելու համար նախատեսված տեղից կախված. (ՖՈՏՈ)

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…

Ժամը 20:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել,

որ ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը…

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 13-ամյա Ս. Զ.-ն է…

Վարդենիսի հիվանդանոցի բժիշկները կարողացել են երեխայի կյանքը փրկել՝ 2 ժամից ավելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո…

Արդեն ուշ ժամի, երեխային Վարդենիսի հիվանդանոցի բժիշկների ուղեկցությամբ տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն…

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 17:40–ի սահմաններում, երեխայի պապը՝ 64-ամյա Ս. Զ.-ն, թոռանը նկատել է իրենց բակում՝

երկաթյա աստիճանավանդակի վերնամասում, նախկինում պատրաստված գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված վիճակում, և պապը կարողացել է թելը շուտ կտրել և ահազանգել Վարդենիսի հիվանդանոց…

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, քանի որ ոստիկանությունն ու քննչական բաժինը աշխատում են 2 վարկածի ուղղությամբ…

Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում…