Մի խումբ հարբեցողներ դաժանաբար ծեծել են պատգամավորի. (ՖՈՏՈ)

Մի խումբ հարբեցողներ դաժանաբար ծեծել են պատգամավորի. (ՖՈՏՈ)

mamul.am-ը գրում է.

ՌԴ Չելյաբինսկ քաղաքի մի խումբ հարբած քաղաքացիներ դաժանաբար ծեծել են «Միասնական Ռուսաստան» կուսակցության՝ Տրակտորոզավոդկսի շրջանի պատգամավոր Ալեքսանդր Կուրոչկինին,

քանի որ նա մի քանի անգամ իրենց նկատողություն է արել շենքի մոտ հարբելու և աղմուկ անելու համար…

Ըստ Կուրոչկինի՝ իր վրա հարձակում գործողները շենքի առաջին հարկում զբաղվում են ալկոհոլի վաճառքով և իրենք էլ մշտապես գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ…

Երբ ինքը նկատողություն է արել, 6 հոգով իրեն ծեծել են, մեկն էլ հարվածել է բեյսբոլի մականով՝ պատռելով այտը…

«Միայն այն ժամանակ, երբ իմ ընկերուհին պատշգամբից գոռաց,

որ ոստիկանություն կկանչի, նրանք փախան»,- ասել է պատգամավորը…

Նա արդեն դիմել է ոստիկանություն…