Ինքնասպանության փորձ է կանխվել. «Կես ժամ առաջ սարսափի միջով եմ անցել. համոզված եմ կյանքում այդ կինն էլ նման քայլի չի գնա»

Ինքնասպանության փորձ է կանխվել. «Կես ժամ առաջ սարսափի միջով եմ անցել. համոզված եմ կյանքում այդ կինն էլ նման քայլի չի գնա»

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Ավետիսյանը գրառում է արել, հայտնելով,

որ ժամեր առաջ փրկել են ինքնասպանության փորձ կատարող մի կնոջ կյանք…

«Կես ժամ առաջ սարսափի միջով եմ անցել:

Տաքսիով անցնում էինք Հաղթանակի կամրջով, նկատեցի, որ մեկը վերարկուն կամուրջին ա թողել,

չգիտեմ ինչու տեսողությունս լարեցի ու հասկացա, որ մարդա…

Ոնց եմ գոռալով մեքենան կանգնացրել, հետո ոնց եմ իրեն լուռ մոտեցել, որ ձայնիցս չվախենա,

ոնց եմ այլ մեքենաների վարորդներից օգնություն խնդրել ու զուգահեռ ԱԻՆ-ի օպերատորի հետ խոսել….

Կինը փրկվեց, համոզված եմ կյանքում էլ նման քայլի չի գնա»,- գրել է նա: