ՇՏԱՊ։ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը, հնարավոր է որ կոտրել են․ (Ֆոտո)

Հիշեցնենք, որ ժամեր առաջ վարչապետ Փաշինյանը արեց հետևյալ առաջին գրառումը, որը դարձավ սկիզբ․․․

Սկսվեց Jamiroquai խմբի համերգը Երեւանի Մարզահամերգային համալիրում․․․

Պարզվում է այսօր մինչեւ գիշերվա ժամը երկուսը դիսկոտեկ է լինելու այստեղ․․․

Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ և սատանիստներ չկան․․․

Վարչապետի այս “հումորը”, սակայն, շատ չընդունվեց և շատ բացասական արձագանք ստացավ հանրության կողմից․․․

Շատերը հորդորեցին Փաշինյանը, որ վերջինս ճիշտ կանի ազատվի սատանիստ Արայիկ Հարությունյանին․․․

Ոմանք հորդորեցին, որ սատանաներ փնտրի Ազգային ժողովում, սորոսական պատգամավորների մեջ․․․

Իսկ ոմանք էլ իրենց զարմանքն արտահայտեցին՝ համարելով, որ այդ կերպ Փաշինյանն ուղղակի ծաղրում է բոլոր այն մարդկանց, ովքեր որ դեմ էին արտահայտվել վերջերս տեղի ունեցած զզվելի պերֆոմանսին,

երբ մի քանի հոգի ուղղակի հոգեկան անհավասարակշիռ վարք դրսևորելով, այս ու այն կողմ էին գնում, երբ աղջիկներին վզկապ էին հագցրել ու դեռ մի բան էլ պետբյուջեից 6 հազար ԱՄՆ դոլար էին հատկացրել այդ տափակաբանությանը․․․

Սակայն Փաշինյանը ավելի հեռուն գնաց ու հրապարակվեց հաջորդ գրառումը՝

“Պարզվեց սխալվել էի՝ էստեղ մի կեսը սատանա են, մյուս կեսը սատանիստ”…

Սակայն, դա էլ դեռ վերջը չէր․ քիչ ավելի ուշ Փաշինյանի էջում լուսանկար հրապարկվեց հետևյալ գրառումով՝

Հայտնաբերվել է անհերքելի ապացույց, որ իշխանության վերնախավում գործում են սատանիստական խմբակներ: Օգտատերերից շատերը գրում են, որ միանշանակ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են, հակառակ դեպքում երկրի առաջին դեմքը՝ բացի ծաղրանքից, նաև նմանատիպ անլրջությամբ չէր կարող տարվել