Պարզվել է՝ որ բարձրաստիճան պաշտոնյան է տուգանվել ՃՈ խիզախ աշխատակցի կողմից․ (ՖՈՏՈ)

armtimes.com-ը գրում է․

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է,

որ Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար,

որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա,

այնուամենայնիվ, տուգանել է։ Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Լսելով այս պատմությունը՝ վարչապետը հանձնարարել է ոստիկանության պետի պաշտոնակատարին խրախուսել երթեւեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին:

Բարձրաստիճան պաշտոնյան, որին օրեր առաջ տուգանել է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է․․․

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց պաշտոնյան․

«Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վրա մի փոքր գերազանցել եմ արագությունը եւ տուգանվել տասը հազար ՀՀ դրամի չափով»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Ներսիսյանը․․․

Մեր հարցին՝ արդյոք ծառայողակա՞ն ավտոմեքենայով է եղել, վերջինս պատասխանեց, որ եղել է իր անձնական մեքենայով․․․

ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ ՃՈ աշխատակիցները շատ հարգալից մոտեցել են, իրեն ճանաչել եւ ըստ սահմանված կարգի՝ տուգանել․․․

Ներսիսյանը դրական գնահատեց այս քայլը՝ հավելելով, որ սա պետք է օրինակ ծառայի, որ բոլորը հավասար են օրենքի առջև․․․