Վարչապետի գրառումը մեծ զարմանք ու վրդովմունք է առաջացրել

Վարչապետ Փաշինյանը քիչ առաջ արեց հետևյալ գրառումը․․․

Սկսվեց Jamiroquai խմբի համերգը Երեւանի Մարզահամերգային համալիրում․․․

Պարզվում է այսօր մինչեւ գիշերվա ժամը երկուսը դիսկոտեկ է լինելու այստեղ․․․

Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ և սատանիստներ չկան․․․

Վարչապետի այս “հումորը”, սակայն, շատ չընդունվեց և շատ բացասական արձագանք ստացավ հանրության կողմից․․․

Շատերը հորդորեցին Փաշինյանը, որ վերջինս ճիշտ կանի ազատվի սատանիստ Արայիկ Հարությունյանին․․․

Ոմանք հորդորեցին, որ սատանաներ փնտրի Ազգային ժողովում, սորոսական պատգամավորների մեջ․․․

Իսկ ոմանք էլ իրենց զարմանքն արտահայտեցին՝ համարելով, որ այդ կերպ Փաշինյանն ուղղակի ծաղրում է բոլոր այն մարդկանց, ովքեր որ դեմ էին արտահայտվել վերջերս տեղի ունեցած զզվելի պերֆոմանսին,

երբ մի քանի հոգի ուղղակի հոգեկան անհավասարակշիռ վարք դրսևորելով, այս ու այն կողմ էին գնում, երբ աղջիկներին վզկապ էին հագցրել ու դեռ մի բան էլ պետբյուջեից 6 հազար ԱՄՆ դոլար էին հատկացրել այդ տափակաբանությանը․․․