Ինչ է պատահել Քիմի հետ մոր ծննդյան օրը՝ «Փակվեցի լոգարանում և սկսեցի հեկեկալ»․ (Լուսանկարներ)

Ինչ է պատահել Քիմի հետ մոր ծննդյան օրը՝ «Փակվեցի լոգարանում և սկսեցի հեկեկալ»․ (Լուսանկարներ)

showbiz.am-ը գրում է․

Երեկ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մայրը Քրիս Ջենները նշում էր իր 64-ամյակը․․․

Ջենների ծննդյան տոնը մաղթանքներով, անակնկալներով ու նվերներով են «հագեցրել» վերջինիս երեխաները․․․

39-ամյա Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրել է. «Ծնունդդ շնորհավոր, մամ: Այսօր քո օրն է․․․

Դու ամբողջ աշխարհում լավագույն մայրն ես: Երբ տեսնում եմ, թե ինչպես ես կարողանում հոգ տանել քո 6 երեխաների,

թոռների մասին ու նրանց ստիպում սիրված ու առանձնահատուկ զգալ, քո հանդեպ իմ հարգանքն ու սերն օրըստօրե ավելանում է»:

Քորթնի Քարդաշյանն իր մանկությունից մոր հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով.

«Շնորհակալ եմ ինձ հիանալի մանկություն պարգևելու համար:

Դու կյանքը կատարյալ, սիրով ու երջանկությամբ լի ես դարձնում…

Դու ստիպում ես ինձ հավատալ, որ կարող եմ ամեն ինչ անել: Դու թագուհի ես, ով մեծացրել է մինի թագուհիների»,- իր հերթին գրել է Քլոե Քարդաշյանը…

Լրագրողների հետ զրույցում Քիմը կիսվել է, որ երջանկության արցունքները չէին դադարում,

օրվա վերջում նա փակվել է լոգարանում ու սկսել է հեկեկեալ․․․