«Պատրաստվում եմ տեղակալ նշանակել Հանրապետականի». Նախարարի հայտարարությունը

Կոռուպցիան դպրոցներում զգալի նվազել է, դրամահավաքները զգալի նվազել են…

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  նախարար Արայիկ Հարությունյանը․․․

Անդրադառնալով դպրոցների տնօրենների հետ կապված աղմկահարույց դեպքրին, որոնք ընտրությունների ժամանակ աշխատել էին ՀՀԿ-ականների օգտին,

ի՞նչ է անում նախարարությունը, որ նման դեպքերը չկրկնվեն, նախարարն ասաց․․․

«Դա այնքան էլ հեշտ գործ չէ: Երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, իշխանությունների կամքը՝ վերացնել նման դեպքերը, ազդում է այդ երեւույթի նվազման վրա․․․

Ամեն դեպքում ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն: Նույն դպրոցներում եթե հարցնեք, կտեսնեք, որ կոռուպցիոն զգալի նվազել է, դրամահավաքները զգալի նվազել են»․․․

Հարցին, թե ՀՀԿ-ական ուսուցիչները հեռացվելո՞ւ են աշխատանքից, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․․․

«Որևէ մեկը կուսակցական պատկանելության հետ կապված չի հեռացվելու աշխատանքից․․․

Դա սահմանադրությամբ ամրագրված իրավունք է, եւ որեւէ մեկը չի կարող անձին հեռացնել կուսակցական պատկանելության համար, եթե նա օրենքով պատժելի արարք չի արել․․․

Ասեմ ավելին՝ ես քննարկում եմ ԿԳ նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մեկին, ով ՀՀԿ անդամ է․․․

Քննարկում ենք թեկնածուներ: Նախկինում շատ հաճախ մարդիկ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցականացվել, այնինչ դա որեւէ կապ չպետք է ունենա»․․․

Աղբյուր` news.am