Սոֆյայի և Աշոտի հարսանեկան շքեղ լուսանկարները

Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանն օրերս են վերադարձել Բալիից, ուր մեկնել էին հարսանեկան ճամփորդության:

Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ նախորդ ամիս օրինականացրել են հարաբերությունները՝ պսակադրվելով Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում:

«Պսակադրությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին: Երկուսս էլ չենք սիրում մեծ խնջույքներ, հետեւաբար, ամենահարազատ մարդկանց հետ նշել ենք եւ նույն գիշերը մեկնել ճանապարհորդության»,-ասել է Սոֆյան: