Աննա Հակոբյանի սուր և ուշագրավ խոսքը՝ Բելլա Քոչարյանի և Ռիտա Սարգսյանի մասին

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը հիշեց Ռիտա Սարգսյանին և Բելլա Քոչարյանին…

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը պատասխանեց ուսանողների հարցերին…

Ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե 2012թ.-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր ընտրվեց,

կարգավիճակի փոփոխությամբ դադարեցրեց խմբագրական գործունեությունը, արդյոք Աննա Հակոբյանը ևս պատրաստվում է կարգավիճակի փոփոխությամբ դադարեցնել նույն գործունեությունը…

Աննա Հակոբյանը պատասխանեց, որ ինքը կառչած է իր գործին և շատ դժվար է բաժանվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականություններից,

բայց ծանոթներս, բարեկամներս հուշում են, որ էթիկայի տեսակետից ճիշտ չի լինի, որ նոր կարգավիճակի բերումով ես շարունակեմ մնալ…

Այնուհետև նա խոսեց նաև առաջին տիկին կարգավիճակից՝ նշելով, որ առաջին տիկինների որոշելիքը չէ, թե երբ ուղեկցեն պաշտոնական այցերի ժամանակ իրենց ամուսիններին, երբ՝ ոչ…

Տեղեկացրեց, որ Ռիտա Սարգսյանը ևս ուղեկցել է, ի տարբերություն, օրինակ,

Բելլա Քոչարյանի, ով իր անձնական որոշումով էր հրաժարվել ուղեկցել ամուսնուն…