Ո՞վ է Արթուր Վանեցյանի գեղեցկուհի տիկինը. (Ֆոտոշարք)

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի կինը` 37-ամյա Նոնա Վանեցյանը, սովորել է Հ. Աճառյանի անվան համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև՝ Պետական կառավարման ակադեմիայի՝ հանրային կառավարման ֆակուլտետում…

Իր մասնագիտական առաջին քայլերն արել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում…

Այնուհետև աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում՝ նախ որպես աշխատակազմի քարտուղարության անձնագրային հսկողության բաժնի պետ, այնուհետև՝ որպես աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ…

2015-16 թվականներին Վանեցյանի կինն աշխատել է նաև ԱԻՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական…

Հատկանշական է, որ ըստ մեր տեղեկությունների, այս պաշտոնը զբաղեցնելու ժաման

ակ Նոնան պարգևատրվել է ԱԱԾ նախկին պետի՝ Գեորգի Կուտոյանի կողմից՝ աշխատանքը լավ կատարելու համար…

2017-ից Նոնա Վանեցյանն իրեն փորձում է նաև բիզնեսի ոլորտում. 2017-ի օգոստոսից նա հիմնել ու աշխատեցնում է «Վիլլա Մոնտեսորի»  մանկական կենտրոնը,  որտեղ հատուկ մեթաբանությամբ յուրաքանչյուր երեխայի հնարավորություն է տրվում զարգանալ իր ցանկացած ձևով՝ խաղերի միջոցով…

Ի դեպ, սա  Հայաստանում գործող ամենաթանկ արժեցող  մանկական կենտրոններից մեկն է…

Նոնան ու Արթուրն ունեն 2 որդի՝ Արտյոմն ու Դավիթը: Ձեր ուշադությանն ենք ներկայացնում Նոնայի և Արթուրի բացառիկ լուսանկարները…