Թռիչքային աճ․ Աշխատավարձը 30 տոկոսով կբարձրանա. Ինչ է կատարվել

armlur.am-ը գրում է․

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, ըստ որի` խնամք իրականացնող անձանց աշխատավարձը կբարձրանա․․․

Այսպես, աշխատավարձ բարձրացնելու վերաբերյալ որոշումը կտարածվի միայն մտավոր եւ հոգեկան խնդիրներ (այդ թվում` աուտիզմ) ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների վրա․․․

Այս նախագծի ընդունման արդյունքում նրանց աշխատավարձը 2020 թվականի հունվարի 1-ից կավելանա 30 տոկոսով․․․

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նպատակով պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ ֆինանսավորում` 18 մլն 916 հազար դրամի չափով․․․

Բացի այս, ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ սահմանված են ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների եւ պաշտոնների,

առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկերը` հաշվի առնելով այդ աշխատանքների հետ կապված առանձնահատկություննեը․․․

Նշված ցանկում ներառված են նաեւ այնպիսի պաշտոններ, մասնագիտություններ, որոնք աշխատում են հոգեկան եւ մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ․․․

Մեզ հայտնի դարձավ, որ Սոցապ նախարարությունը նախատեսում է այս ցանկում ներառել բոլոր այն պաշտոններն ու մասնագիտություննները, որոնք նույնպես կատարում են նման աշխատանք․․․

Նախագիծը տարածվում է բացառապես մտավոր եւ հոգեկան խնդիրներ (այդ թվում` աուտիզմ) ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների վրա` անկախ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու հանգամանքից․․․

Պարզվում է, որ նման աշխատանքներ են իրականացվում նաեւ նախարարության առանձին ծախսային միջոցառումների շրջանակներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից,

իսկ տվյալ միջոցառումների շրջանակներում սպասարկվող շահառուները բացառապես մտավոր եւ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք են․․․