Տղան, ում նկատել են մարզադաշտում, պարզվել է, 36 տարեկան է և որդի ունի. կարծես 7-ամյա երեխա լինի (Photo)

Blognwes.am-ը գրում է. Թուրքական «Bursaspor» և «Fenerbahce» թիմերի ընկերական խաղի ընթացքում փոքր սկանդալ է տեղի ունեցել: Համացանցը կենտրոնացել է երկու տղաների վրա: Նրանք Bursaspor-ի երկրպագուներն էին, և տղաներից մեկը ծխախոտով էր, չնայած իր երիտասարդ տարիքին:

Խաղը կազմակերպվել է բարեգործական դրամահավաքի համար ՝ հօգուտ քաղցկեղի դեմ պայքարող երեխաների:

Լրագրողները ստանձնեցին միջադեպի քննությունը և պարզեցին, որ այս «տղան» արդեն 36 տարեկան է, սակայն նրան նայելիս երբեք չեք ասի, որ նա այդքան մեծ է:

Երեխայի նման տղամարդն իր տղային բերել է այստեղ, որպեսզի երեխան քաջալերի իր սիրելի թմին:

Հիմա բոլորը տղամարդուն ճանաչում են որպես թուրքական Բենջամին Բաթոն: