Նունե Եսայանի 50-ամյակի ճոխ խնջույքը և հայտնի հյուրերը. (Ֆոտոշարք)

Երգչուհի Նունե Եսայանը երեկ հարազատների և ընկերների հետ միասին նշում էր ծննդյան 50-ամյակը…

Ամբողջ երեկոյի ընթացքում երգչուհին իր հյուրերին ուրախացրել է իր կատարումներով, ինչպես ասում է՝ բեմում լինելն իր համար ամենամեծ նվերն է…BlogNews.am-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները…

«Ծնունդս որոշել էի բացօթյա վայրում անցկացնել, որպեսզի կարողանայի երեկոյի ընթացքում երգել…

Ավոյին էլ շատ դժվարությամբ համոզեցի, որ երգի․ քանի որ 50-ամյակս էր, չմերժեց: Հյուրերիս ուրախացրի իմ կատարումներով։ Երբ ես բեմում եմ, դրանից առավել նվեր ինձ համար չկա»,- պատմում է երգչուհին…

Այն հարցին՝ ի՞նչ անակնալ է ստացել ամուսնու՝ Ավո Խալաթյանի կողմից, երգչուհին նշում է. «Հուրախություն ինձ՝ ես երջանիկ կին եմ․ նա տարվա ընթացքում այնքան սիրալիր և ուշադիր է, որ ծննդյան օրս էլ չի տարբերվում մյուսներից…

Սերը, ուշադրությունը ես անընդհատ եմ զգում նրա կողմից: Նա ամեն տարի շատ հետաքրքիր և յուրահատուկ նվերներ է մատուցում: Այս տարին էլ բացառություն չէր»…