Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Գագիկ Խաչատրյանի մասին․ (տեսանյութ)

Փաշինյանի աղմկահարույց խոսքը՝ Գագիկ Խաչատրյանի մասին։ Մինչ այդ, հիշեցնենք, որ․․․

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) երկարամյա նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար`

Գագիկ Խաչատրյանին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով…

Ձերբակելվել է նաև նրա ազգական, ՊԵԿ-ի ներքին անվտնագության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը..

«Վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը իրականացնում է քննչական գործողություններ: Խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին տանը, բնակարանում,

առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում», – ավելի վաղ լրագրողներին փոխանցել էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը…

Ինչպես հայտնում են ԱԱԾ-ից, քրեական գործը հարուցվել է դեռ փետրվարին, ինչից հետո, ծառայության քննչական դեպարտամենտում կատարվել է ծավալուն աշխատանք…

Քրեական գործի շրջանակում Գագիկ Խաչատրյանի կարգավիճակի մասին ԱԱԾ-ն դեռ չի հայտնում…

Արթուր Վանեցյան․ – «Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի այլ հոդվածներով: Դա քննչական դեպարտամենտի գործառույթն է, որը քննիչները կիրականացնեն»…

Հարցին, թե արդյոք Խաչատրյանը նախապես ծանուցվել կամ հարցաքննվել է, Վանեցյանն արձագանքեց․ – «Այո, մի քանի անգամ հրավիրվել է քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա»…

Նա չմանրամասնեց նաև, թե հստակ ինչ գումարի վատնման կամ յուրացման վերաբերյալ է հարուցվել քրեական գործը, սակայն նշեց, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է: Այժմ ձեր ուշադրությաննն ենք ներկայացնում Փաշինյանի աղմկահարույց խոսքը՝ Գագիկ Խաչատրյանի մասին․․․

Սկանդալային տեսանյութը՝ այստեղ