Գագիկ Խաչատրյանի հերթը եկավ․ Վանեցյանի հայտարարությունը

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը խուզարկություն է իրականացնում ՀՀ ֆինանսների նախկին նախարար,

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում…

«Դեռևս շարունակվում է խուզարկությունը, և խուզարկության ավարտից հետո պարոն Խաչատրյանը բերման կենթարկվի Ազգային անվտանգության ծառայություն»,

– քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը…

ԱԱԾ տնօրենի խոսքով, հարուցված է քրեական գործ իր պաշտոնավարման տարիների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով․․․