Աննախադեպ. Հայ վիրաբույժը փրկել է սրտի արատով ծնված 7 ամսական աղջկա կյանքը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

armlink.am-ը գրում է.

Անգելինան ծնվել է ընդամենը 7 ամիս առաջ։ Նրա մայրիկի՝ 33-ամյա Մերիի երջանկությանը չափ չկար…

Բայց դեռ ծննդատանը կինն արդեն զգացել է, որ փոքրիկի սիրտն անկանոն է բաբախում…

Նա անմիջապես դիմել է բժիշկներին…

Պարզվել է, որ Անգելինան սրտի բնածին արատ ունի։ Ընտանիքը խուճապի մեջ է հայտնվել․ երեխան շատ փոքր է, ո՞վ կհամաձայնի վիրահատել նրա սիրտը…

Բարեբախտաբար, ծանոթները Մերիին խորհուրդ են տվել դիմել «Նորք Մարաշ» ԲԿ-ի վիրաբույժ Գագիկ Հեբոյանին…

Աշխատանքային գործունեության ընթացքում բժիշկը հարյուրից ավել փոքրիկների կյանք է փրկել։ Եվ Անգելինայի ծնողներին էլ նա, իհարկե, չմերժեց…

Վիրահատությունը հաջող է ընթացել, փոքրիկի սրտի հետ արդեն ամեն ինչ կարգին է։ Շուտով Մերին վերջապես տուն կտանի դստերը…

Բժիշկ Հեբոյանն անչափ ուրախ է Անգելինայի համար, իսկ Մերին ասում է, որ անպայման պատմելու է աղջկան՝ նրա սիրտը բաբախում է բժշկի ոսկե ձեռքերի շնորհիվ…