Բղավոցներ. Որտե՞ղ են երեխաները. Հրապարակվել է Ռուսաստանում օդանավի վթարային վայրէջքի տեսանյութը

analitik.am-ը գրում է. Համացանցում հայտնվել է Մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանի մոտ Airbus A-321 օդանավի վթարային վայրէջքի տեսանյութը: Այս մասին գրում է Լենտան:

Սրահում արված տեսանյութում լսվում են բղավոցներ և այն, թե ինչպես է ինչ-որ մեկը հարցնում՝ որտե՞ղ են երեխաները:

Ավելի վաղ հրապարակվել էր նաև ուղևորների տարհանման տեսանյութը:

Հիշեցնենք, որ 226 ուղևորով և անձակազմի 7 անդամով օդ բարձրացած ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել շարժիչի բռնկման պատճառով:

Նախնական տեղեկություններով, դա տեղի է ունեցել շարժիչում թռչնի հայտնվելու արդյունքում:

Մջադեպի արդյունքում հոսպիտալացվել է 10 մարդ: