Կրկին օրենքով գող է սպանվել առանձնակի դաժանությամբ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազդեցիկ «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովը, որը հայտնի է որպես Պետրիկ, դաժանաբար սպանվել է Ուկրաինայում՝ սեփական տան բակում։ Հաշվեհարդարի տեսանյութը հրապարակել է տեղական strana.ua պորտալը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու տղամարդ ծեծում քրեական հեղինակությանը, ապա նրանցից մեկը դանակահարում է նրան: Նրանք Պետրիկին նախ քարշ են տվել կայանած մեքենայի հետևի հատված և որոշ ժամանակ անց դուրս եկել այնտեղից՝ առանց քրեական հեղինակության՝ ձեռքերն ու հագուստն արյան մեջ թաթախված:

Հայտնի է, որ ծեծից հետո մարդասպանները կտրել են «օրենքով գողի» կոկորդը:

Հաղորդվում է, որ Պետրիկը հանցավոր աշխարհում ազդեցիկ անձնավորություն էր։ Դեռևս 1970-ական թվականների վերջին նա Մոսկվայի հյուսիս-արևելքում ստեղծել էր առաջին հանցավոր խմբավորումներից մեկը, որը հայտնի էր որպես «Մազուտկինսկայա ՕՊԳ»: