Վերջապես. իրավապահները արձագանքեցին. 6–րդ վարչությունը մտել է «A&R» տուրիստականի գրասենյակ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

armdaily.am-ը գրում է.

«Էյ էնդ Ար» տուրիստական ընկերության գրասենյակում հավաքվել են ուրգադա–Երեւան չվերթի չեղարկման դեմ բողոքող քաղաքացիները:

Բողոքող քաղաքացիները պահանջում էին հստակ պատասխան տալ իրենց, թե արդյոք չվերթ լինելու է, իսկ եթե ոչ, պահանջում էին վերադարձնել տուրիստական փաթեթի գումարը։ Նրանց հրավիրել են գրասենյակ, նշելով, որ հանդիպում կունենան տնօրենի հետ: Քաղաքացիներից ոմանք նշում են, որ չեն շտապում բողոք ներկայացնել, քանի դեռ չեն հանդիպել տնօրենին:

Իսկ ոմանք էլ կտրականապես հրաժարվում էին մեկնել նույնիսկ եթե չվերթն
իրականացվի՝ պատճառաբանելով, որ կորցրել են վստահությունը եւ չունեն երաշխիք, որ չեն հայտնիվի այսօր Հուրգադայում մնացած քաղաքացիների կարգավիճակում։

Այնտեղ էին նաեւ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ովքեր քաղաքացիներից
հետաքրքրվում էին, արդյոք չեն ցանկանում դեպքով հաղորդում ներկայացնել ոստիկանություն։

Տեսանյութը՝ news.am-ի