Բժիշկները խորհուրդ են տալիս ավելացնել այս մթերքի օգտագործումն ամառային ամիսներին

newsarmenia.am-ը գրում է.

Ինչպես գրում է newsyou.info–ն, ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ շոգ օրերին հարկավոր է օգտագործել ավելի շատ աղ։

Այդ կերպ մարդը կարող է պաշտպանել օրգանիզմը վատառողջ վիճակից, որը բացատրվում է կարևոր միկրոէլեմենտների կորստով։ Աղի ամերիկյան ինստիտուտի մասնագետների պնդմամբ, աղի պակասի պատճառով մարդու օրգանիզմը կարող է լրջորեն վնասվել։

Նրանք պարզաբանել են, որ առատ քրտնարտադրության և մարդու կողմից օգտագործվող ջրի քանակի ավելացման պայմաններում կարող է տեղի ունենալ արյան «ջրիկացում», ինչի հետևանքով օրգանիզմից դուրս կգան կարևոր միկրոէլեմենտները։

Շոգ օրերին քրտնքի հետ մարդու օրգանիզմից դուրս են գալիս նաև նատրիումն ու կալիումը, ինչը հանքանյութերի ոչ բավարար քանակի դեպքում կարող է հանգեցնել ջրային ինտոկսիկացիայի, որն իր հերթին դրսևորվում է զարկերակային հիպոտոնիայով, հյուսվածքների և մկանների տոնուսի, մաշկի ծածկույթի էլաստիկության նվազմամբ և տարաբնույթ նյարդահոգեբանական խախտումներով։

Նատրիումը, որը բջիջների աշխատանքի կարևորագույն բաղադրիչներից է, հարկավոր է օրգանիզմի ներքին միջավայրն ու մկանային ֆունկցիաները պահպանելու համար։–0–