ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ. Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին:

Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է նա: