Սոսկալի վիճակ Երևանում․ Հարյուրավոր մեքենաներ վթարի են ենթարկվել․ (Տեսանյութ)

Politik.am-ը գրում է․

Ձմռան սկզբին Երևան քաղաքի իշխանությունները հայտարարում էին, որ կոմունալ ծառայությունը լիովին պատրաստ է սպասվող տեղումներին և մայրաքաղաքի բնակիչները հնարավորինս քիչ անհարմարություն կզգան։

 

Այս ձմեռ ի ուրախություն քաղաքային իշխանությունների գրեթե ձյուն չտեղաց և միայն այսօր Երևան քաղաքում առատ ձյուն տեղաց։ Ու հենց ձմռան կեսին եկած առաջին ձյունն էլ ի ցույց դրեց նոր իշխանությունների սին խոստումները։

Մայրաքաղաքի բոլոր փողոցները ձնապատ են և գրեթե անանցանելի մեքենաների համար։ Քաղաքացիները անգամ ստիպված են հրելով ճանապարհ դնել շտապօգնության մեքենաները։ Քաղաքի փողոցներում հարյուրավոր վթարներ են տեղի ունեցել։