Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտը վահանագեղձի դիսֆունկցիայի հետևանք է

Ամերիկացի բժիշկ Մանդիպ Միխրան հայտարարել է, որ բացահայտել է Լեոնարդո Դա Վինչիի Մոնա Լիզայի ժպիտի գաղտնիքը։ Բժիշկը կարծում է, որ բնորդուհու ժպիտը հիվանդության հետևանք է, ավելի կոնկրետ՝ վահանաձև գեղձի դիսֆունկցիայի հետևանք։

«Հենց թերություններն են այս ժպիտին այդքան խորհրդավորություն հաղորդում», – ավելացրել է բժիշկը։

Բժիշկը նաև հավելել է, որ այդ դիսֆունկցիան կարող էր կապված լինել հղիության հետ, ինչպես նաև սննդակարգում մսի ու կաթնամթերքի բացակայության կամ պակասության հետևանք։