Այս տարի` Մեսին մասնակցել է «Բարսելոնայի» գոլերի 47.6 տոկոսին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 2018 թվականին մասնակցել է կատալոնական ակումբի 70 գոլերին: Օրացուցային տարում «Բարսելոնան» խփել է 148 գոլ:

Այս տարի 31-ամյա Մեսին դարձել է 47 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ՝ մասնակցելով գոլերի 47.6 տոկոսին, փոխանցում է Opta-ն:

Հիշեցնենք, որ Մեսին «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է եւ դարձել է 573 գոլի հեղինակ: