Մանչեսթեր Յունայթեդ – Արսենալ 2-2

Անգլիայի պրեմիեր-լիգայի 15-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդ – Արսենալ խաղն ավարտվեց 2-2 հաշվով:

Մանչեսթերի կազմում գոլերը խփեցին Անտոնի Մարսյալն ու Ջեսի Լինգարդը, իսկ Արսենալի կազմում հաջողության հասան Շկոդրան Մուստաֆին և Ալեքսանդր Լակազետը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում և գոլային փոխանցում կատարեց: