Լեւոն Արոնյանը վերադարձել է լավագույն տասնյակ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) նոյեմբերի արդյունքում հրապարակել է համաշխարհային դասակարգամն ամենամսյա աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 11-րդ տեղից բարձրացել է 10-րդ տեղ:

Տասնյակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ պաշտպանած նորվեգացի Մագնուս Կարլսենը: Նրանից ընդամենը 3 միավոր է հետ աշխարհի չեմպիոնի արդեն նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը չեմպիոնական մրցամարտում պարտվեց Մագնուս Կարլսենին:

ՖԻԴԵ, լավագույն տասնյակ

Մագնուս Կարլսեն (2835, Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (2832, ԱՄՆ), Շաքրիյար Մամեդյարով (2817, Ադրբեջան), Դին Լիրեն (2813, Չինաստան), Անիշ Գիրի (2783, Հոլանդիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2781, Ֆրանսիա), Վլադիմիր Կրամնիկ (2777, Ռուսաստան), Վիշվանաթան Անանդ (2773, Հնդկաստան), Ալեքսանդր Գրիշչուկ (2771, Ռուսաստան), Լեւոն Արոնյան (2765, Հայաստան), Ուեսլի Սո (2765, ԱՄՆ):

Աղբյուր՝ sport.news.am