Դոնալդ Թրամփը հետաձգել է Պուտինի հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըհայտարարել է, որ հետաձգում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի շրջանակում Արգենտինայում նախատեսված հանդիպումը:

Թրամփը նման որոշում է կայացրել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին զեկույցը լսելուց հետո: ԱՄՆ նախագահը նշել է, որ հիմնական պատճառ է դարձել այն փաստը, որ նավերն ու նավաստիները չեն վերադարձել Ուկրաինա:

«Ես անհամբերությամբ եմ սպասում նման նոր գագաթնաժողովի անցկացմանն անմիջապես այն բանից հետո, երբ իրավիճակը կարգավորվի»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում հանդիպումը հետաձգելու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:

займы на карту срочно без процентов https://rsb24.ru/loans-on-the-card-without-percents/