«Խոսքեր չունեմ ասելու․ Տպավորված եմ հայ փրկարարների հերոսական քայլերով․ Կասեմ միայն մի բան».

«Տեսանք, թե մեր քաղաքացիներին փրկելիս որքան էին ուրախանում հայ փրկարարները».«Հայաստանն անմիջապես մեր երկիր 28 հոգանոց որոնողափրկարարական խումբ ուղարկեց`

Փետրվարի 8-ից սկսած նրանք Ադըյամանում աշխատում են ողջ ուժով։ Մեր մի աղջնակին և մի երիտասարդ կնոջ կյանքն այդ խումբն է փրկել, ինչի համար նրանց էլ եմ ուզում խորին շնորհակալություն հայտնել`

Իսկապես ողջ ուժով աշխատում էին և տեսանք, թե մեր քաղաքացիներին փրկելիս էլ որքան էին ուրախանում»,- ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով Թուրքիա մեկնած հայ փրկարարների աշխատանքին`

«Էրմենիհաբերի»-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է նաև այն փաստը, որ Հայաստանն իրենց ուղարկել է 100 տոննա հումանիտար օգնություն։ Իր հայ գործընկերոջը վկայակոչելով՝ նշել է, որ հավելյալ օգնություններ էլ են լինելու, ինչի համար ևս շնորհակալություն է հայտնել`

«Այսինքն Հայաստանը մեր այս դժվար օրերին մեր մարդկանց բարեկամական ձեռք մեկնեց, համերաշխություն և համագործակցություն ցուցաբերեց։ Հայաստանը 1999 թվականին Գյոլջյուքի երկրաշարժի ժամանակ էլ էր մեր երկիր հումանիտար օգնության պարագաներ ուղարկել։ Հայաստանն էլ է, ցավոք, գտնվում սեյսմիկ գոտում`

1988թ. Սպիտակի երկրաշարժը դեռևս հիշում ենք, քանի որ բազմաթիվ մարդիկ զոհ գնացին այդ աղետին։ Այդ երկրաշարժից հետո Թուրքիայի ուղարկած օգնությունն Ալիջանի սահմանադռնով հասցվել էր Հայաստան։ Տարիներ անց կրկին նույն սահմանադռնով այս անգամ Հայաստանի հումանիտար օգնությունը մեր երկիր եկավ`

Եվ պետք է շարունակենք մեր այս համերաշխությունը»։ Ըստ Չավուշօղլուի՝ Հարավային Կովկասում կարգավորման գործընթացը շարունակվում է։ Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացներում տեղի ունենալիք առաջընթացը նպաստելու է տարածաշրջանի խաղաղությանն ու բարօրությանը`

«Իմ գործընկեր Միրզոյանի հետ այսօր քննարկել ենք այն քայլերը, որոնք արվելու են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Բացի այդ, նրանից տեղեկություն ստացանք Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հանդիպումների, սամապարփակ խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ՝