8 օրենք՝ ինչպես պետք է նամուսով հայ կինը վերաբերվի սեքսին

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեքսուալ ՀԱԿԱհեղափոխություն

Նամուսով հայ կինը և սեքսը: 8 օրենք, թե ինչպես պետք է նամուսով հայ կինը վերաբերվի սեքսին:

1. Նամուսով հայ կինը երբեք չպետք է սեքսով զբաղվի, ո’չ ամուսնանալուց առաջ, ոչ հետո, առհասարակ սեքսը ավանդական հայ կնոջը սազական բան չի: Դեռ հնուց մեր տատերը միշտ էլ իրենց հնարավորինս հեռու են պահել սեքսից: Նույնիսկ եթե 10 երեխա են ունեցել, տասից 7-ը նաղդ սուրբ հոգուց են հղիացել…

2. Նամուսով հայ կինը երբեք չպիտի ինքն իրեն բավարարի, հատկապես իրար հետևից մի քանի անգամ և իր սիրած դիրքով: Ավանդական հայ կնոջ մատները նախատեսված են միմիայն ընտանեկան արժեքները պահպանելու համար…

3.Նամուսով հայ կինը ոչ մի դեպքում սեքսից հաճույք չպիտի ստանա, դա սրբապղծություն է: Սեքսից հաճույք կարող են ստանալ միայն պատմություն չունեցող ազգերն, օրինակ ամերիկացիները, (չնայած ամերիկացին ազգ չի, ապե), մշակույթ չունեցող ազգերը (օրինակ թուրքերը կամ ուզբեկները)…

Իսկ 3 միլիարդ տարվա մշակութային հայ ազգի նամուսով կինը սեքսի ժամանակ պիտի լուռ մնա և սևեռված մտածի իր ազգային արժեքների պահպանման մասին…

4. Սեքսի ժամանակ նամուսով կնոջ սենյակում պիտի լսվի կաʹմ «Հայ ֆիդայի, ջաʹն ֆիդայի» երգը կաʹմ էլ ինչ-որ երգ «մեր պապերը, մեր հողը, մեր ջուրը» բառերով…

5. Հայ նամուսով կինը սեքսով պիտի զբաղվի բացառապես «դասական» դիրքով` ոտքերը և ամբողջ մարմինը փայտի նման ձգված: Այդ ուղիղ դիրքը հայ ավանդական ընտանեկան սուրբ արժեքի մեջ խորհրդանշում է այն, որ կինը ընտանիքի սյունն է: Երկու պարզված ոտքերը խորհրդանշում են հողի մեջ արմատներ տված ավանդական հայ կնոջ հպարտ էությունը…

6. Հայ նամուսով կինը սեքսի ժանանանակ իրեն պիտի համեստ պահի, ավելորդ շարժումներ չանի, հնարավորինս այնպիսի անտարբեր դեմք ունենա, կարծես այդ ամենը իրեն չի վերաբերում…

7. Նամուսով կինը պիտի պարտադիր շփոթի «օրալ» և «անալ» բառերը, ոչ մի դեպքում չպիտի իմանա այդ բառերի նշանակությունը: Իսկ «մինետ» բառը լսելիս պիտի ասի. «Հա, գիտեմ էդ պատմությունը, որ Հայկը ՄԻ ՆԵՏՈՎ սպանեց Բելին»…

8. Վերջապես նամուսով կինը իր աղջիկ երեխաներին պիտի այնպես մեծացնի-դաստիարակի, որ վերջիններս մեծանալով նույնպես նամուսով կանայք լինեն և դարեդար փոխանցեն հայ ավանդական արժեքները, որ սաղ ազգերը մեզ նախանձեն»…