Factor TV-ի հետ զրույցում պատմում է՝ մի կերպ է դուրս եկել այրվող շինությունից։ Ազատ գյուղի տունը զինվորների համար զորանոց էր ծառայում 44-օրյա պատերազմից հետո։ Գարուշին այստեղ էին բերել վեց ամիս առաջ`
Ասում է՝ տունը բաղկացած էր միջանցքից, հյուրասենյակից և ննջարանից։ Պատմում է, որ ծառայակիցները փորձել են կոտրել սենյակի դուռը, բայց չի ստացվել։ Այդ ընթացքում Գարուշը վնասվածքներ է ստացել, ընկել գետին։ Նա հազիվ է փրկվել՝ դուրս գալով պատուհանի ճաղավանդակների արանքից`
Գարուշն արդեն 6-րդ օրն է՝ ստացոնար բուժում է ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Որպես զորանոցի հրդեհի պաշտոնական վարկած նշվում է ավտոբենզինով վառարանի կրակը թեժացնելու տարբերակը։ Զինվորից հետաքրքրվեցինք՝ վառարանը սովորաբար ի՞նչ մեթոդով են վառել`
«Մեզ համար փայտ էին բերել, կտրելուց հետո թեփը պահել էինք, դրան մի երկու գդալ սալյարկա էինք ավելացնում, կրակը լինում էր, հետո կպնում էր»,- պատմեց նա՝ հավելելով, որ տարածքում նաև ավտոբենզին կար տրակտորների համար`
Զինծառայողը նաև ասաց, որ տարածքում հակահրդեհային միջոցներ տևական ժամանակ չեն եղել`
Գարուշից բացի՝ զորանոցից կարողացել են դուրս գալ ևս մեկ զինծառայող ու կապիտանը, որին վերագրվում է բենզինով վառարանը թեժացնելու գործընթացը`
Երկուսն էլ Այրվածքաբանական ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են`
Բացառիկ Մանրամասները՝ տեսանյութում`