«Հրապարակը» գրել էր, որ Ազատ գյուղում այրված 15 զինծառայողներից մեկը Գերմանիայից Հայաստան ժամանած Գագիկ Բարսեղյանն է`
Գագիկ Բարսեղյանի ազգականուհին «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ եղբայրը Գերմանիայից ժամանել էր Հայաստան՝ զինվորական պարտքը կատարելու`
Երիտասարդի ծնողներն այժմ Գերմանիայում են, հայրն այսօր լուրն իմանալուն պես հրաժարվել է Գերմանիայի քաղաքացիությունից`
Այսօր «Հրապարակի» հետ զրույցում Գագիկի ազգականուհին պատմեց, որ հայրն արդեն Հայաստան է ժամանել, իսկ ահա մայրն այդպես էլ Հայաստան գալ չի կարողանում`
«Մայրը վշտից խոսել չի կարողանում, մարմինն անճանաչելի է, ԴՆԹ անալիզ այսօր են տվել»,- նշեց մեր զրուցակիցը: