Հատկապես վերջերս հաճախ ենք նկատում, որ հանրության մի մեծ մաս, օր ու գիշեր սևացնում է հայ ազգի անունը՝ ձևանալով իբրև մեծ ինտելեկտի տեր մարդիկ․․
Ոմանք՝ սեփական պատասխանատվությունը քողարկելու համար՝ ժողովրդին քավության նոխազ են սարքում, ոմանք իրենց վեր են դասում․․
Այս ամենը կապված է նաև քաղաքական շահարկումների ու խաղերի հետ․ սևեր ու սպիտակներ, նախկիններ ու ներկաներ և այլն․․
Հաճախ ենք լսում թե բա ինչ ժողովուրդ ենք, էս դեռ քիչ ա մեզ, էս ժողովրդը արժանի ա էս վիճակին ու համանման տեքստեր, բողոքներ․․
Ժլատ ենք, չարախոսում ենք, մուննաթ ենք ու այս կարգի բաներ, ԲԱՅՑ․․․
Շատ հաճախ՝ եթե նույնիսկ ձևական հիշում են, բայց չեն հատկանշում այն պահը, որ գեղ չկա՝ շուն չլնի։ Շատ հաճախ էլ դա արվում է դիտմամբ՝ հայ ազգի հանդեպ ատելություն սերմանելու համար․․
Նկարում՝ Գոռ Նազլուխանյանն է, ում մոտ բժիշկները լիմֆոբլաստային լեյկոզ են հայտնաբերել այդ ժամանակ, անցած տարի բուժում է ստացել, բայց չի օգնել։ Տղայի միակ փրկությունը դրա փոխպատվաստում անելն է, իսկ բժիշկները 2 ամիս ժամանակ են տվել ․․
Այս խիստ կարևոր հանգանակությունը կատարվեց՝ Մեծ հայեր՝ ՄԵՆՔ խմբի, ( Sеy Yаylakhanyan), (Anna Hovhаnnisyan)-ի, (Айк Алекян-ի) միջոցով․․
Ու գիտեք թե ընդամենը միքանի օրվա ընթացքում, որքան գումար հավաքվեց․ գրեթե 70․000․000 դրամ։ 70 միլիոն դրամ՝ միքանի օրվա ընթացքում, մի հերոսի բուժման, կյանքը փրկելու համար․․
Ու եթե այսքանից հետո՝ ձեր շրջապատում նորից սկսեն ամեն իբանում մեղադրել, վարկաբեկել ժողովրդին, պատմեք ու հիշեցրեք այս դեպքը, որը բացառիկ չէ, սակայն ապացույց է, որ վատի հետ՝ կա նաև այս հրաշքը։ Հազարավոր մարդիկ մեկ բռունցք դարձան ու կերտեցին այս հրաշքը․․
Ու նման մարդկանց, ովքեր փորձում են դիտավորյալ գցել հայերի անունը՝ փակեք բերանները, քանի հայը հենց սա է․․