Արաբկիրում՝ Ձմեռ պապու կերպարով՝ տղամարդը փրկել է, 4-ամյա Նարեկի կյանքը, մինչ շտապօգնության գալը

Երևանում հետաքրքիր և ուշագրավ միջադեպ է գրանցվել․․

Ամորյա տոներին, ամենաշատը ուրախանում են հենց երեխաները, իսկ Ձմեռ պապը էլ ավելի է մեծացնում այդ ապրումները․․

Սակայն, այն հեքիաթը, որ պետք է պարգևվեր Ձմեռ պապու կողմից, վերածվել է ծանր րոպեների, որ կարող էր ողբերգության բերել․․

4-ամյա Նարեկի ծնողները, որոշել էին ամանորյա կախարդական պահեր պարգևել իրենց որդուն՝ Ձմեռ պապ և Ձյունանուշ հրավիրելով իրենց տուն․․

Նարեկի մոր՝ տիկին Հասմիկի խոսքերով, ամեն բան լավ էր անցնում, երեխան շատ ուրախ էր ու տպավորված, մինչև չարաբաստիկ դեպքը․․

Մինչ Ձմեռ Պապը պատմում էր իր ճանփորդության մասին, երեխան սեղանից վերցնում է չարազեղենը ու բռով լի ընդեղենը տանում բերանը․․

Միքանի վարկյան անց, ծնողները նկատում են, որ երեխայի շնչառությունը վատանում է ու նա հազիվ է կարողանում շնչել․․

Այդ պահին, թերևս, խուճապի մատնվելով, նրանք չեն հասկանում թե ինչ պետք է անել ու խառնված փորձում են զանգել 103․․

Բարեբախտաբար, «Ձմեռ պապ»-ը, չի կորցնում իրեն ու երեխային գրկելով, համապատասխան մեթոդներով կարողանում է կոկորդում մնացած չարազեղենը դուրս հանել երեխայի բերանից․․

Արդեն վարկյաններ հետո Նարեկի ինքնազգացողությունը սկսում է աստիճանաբար լավանալ ու նա մի փոքր լաց լինելուց հետո, սկսում է նորից ոգևորվել Ձմեռ պապու պատմություններով ու նվերներով․․

«Մեկ վարկյանով աչքներս թարթեցինք, ու կարող էինք հայտնվել անդառնալի իրավիճակում․ փառք Աստծո, որ այդ երիտասարդը, կարողացավ փրկել մեր Նարեկին։ Ինձ մեղավոր զգալով հանդերձ՝ շնորհակալ եմ Աստծուն, որ որդուս հետ այժմ ամեն բան կարգին է։ Իսկ այդ Ձմեռ պապը, իրոք ուղարկված էր Տիրոջ կողմից․․ մեկնաբանել է Նարեկի մայրը․․

Ձմեռ պապի կերպարով Արմանը, նշել է, որ ինքը ժամնակին հետևել էր մանկաբուժների կողմից ցուցադրված տեսանյութերը, որտեղ ցույց էր տրված թե ինչ պետք է անել նման դեպքում։ Ու բարեբախտաբար, կարողացել է այդ գիտելիքը արդյունավետ օգտագործել․․