Հրապարակվել է Պելեի նամակը՝ գրված իր մшհվшնից առաջ․ Նա խնդրել էր, որ բոլորը կարդան այն ու հիշեն

Լեգենդար մարզիկ, ֆուտբոլի արքա Պելեն օրեր առաջ թողեց երկրային կյանքը․․

Պելեն՝ ում իսկական անունը՝ Էդսոն Արանտիս դու Նասիմենտու է, հայտնի էր նաև իր բացառիկ մարդասեր ու բարի լինելով․․

Մшhցանից առաջ, Պելեն նամակ էր թողել, որտեղ խոսել էր ինքն իր հետ ու շատ կարևոր պատգամ ու խորհուրդ թողել այն կարդացողներին․․

Պելեն գրել էր․ .. Տեսնո՞ւմ ես: Աստված քեզ հիանալի կյանք է տվել: Աղոթիր նրան՝ «Հոգ տար ընտանիքիս մասին»`

Դու պետք է բոլորի մասին հոգ տանես: Քեզ այդ մասին եմ խնդրում`

Բայց կա մեկ այլ բան, ինչի համար ամեն գիշեր պետք է աղոթես: Շատ բարդ է բացատրել: Բրազիլիայում մարդիկ գեղեցիկ են`

Մենք արտասովոր ուտելիք ունենք, երաժշտություն ու մշակույթ: Բայց միևնույն ժամանակ խնդիրներն են շատ, հանցագործությունն ու աղքատությունը`

Այո, Էդսոն, հենց այս պահին, երբ գրում եմ այս տողերը, մեր երկիրը խնդիրների մեջ է`

Դիմիր Աստծուն. «Խնդրում եմ Բրազիլիայում կյանքը լավը դարձրու»: Բրազիլիայում երեխաներ կան, որ փողոցներում ֆուտբոլ ոտաբոբիկ են խաղում: Կան երեխաներ, որ անգամ գնդակ չեն կարող գնել: Երեխաներ կան, որ մանգո են գողանում: Ֆուտբոլը բոլորին չի կարող տալ այն ամենն, ինչ դու ունես`

Ո՞ր պահն է քեզ համար ամենակախարդականը: Այն, երբ ծնվել ես: Որովհետեւ հիանալի ընտանիք ունես, որը սովորեցնում ու քեզ ավելի լավն է դարձնում: Ամբողջ աշխարհի մարդիկ քեզ սեր են նվիրում, ու դու էլ ամբողջ ուժով պետք է փորձես օգնել նրանց`

Շարունակիր մնալ սովորական տղա Բրազիլիայից: Մնա Էդսոն: Ու հիշիր 3 բառ՝ արդարություն, համբերություն ու հարգանք: Ու թող որ այս խոսքերս վերաբերվի բոլոր երկրներին, բոլոր մարդկանց, ովքեր բարի են ու կարեկցող..

Ու նրանք, ովքեր կգան իմ շիրիմին այցի, կամ կհետևեն իմ պատգամին, բարի ու կարեցող լինելուն, թող հիշեն․․ Արքա լինելով, ես խոնարհվում եմ ձեր առաջ․․