Վարդանյանը անակնկալի բերեց шuկյшրներին. «Շщխ և Մщտ»՝ ստшhակ կեղծ ակտիվիստներին

Իրավիճակի մասին հոդված է հրապարակել նաև ռուսական «Կոմմերսանտ» պարբերականը: Նա ներկայացրել է, որ բնապահպանական ակցիաների հետևանքով Լեռնային Ղարաբաղը մնացել է ամբողջական շրջափակման մեջ, բացի այդ, դադարեցվել է Ղարաբաղի գազամատակարարումը`

Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ հայկական կողմի մեղադրանքներն անհիմն են, քանի որ «Ազերիգազ»-ը չի սպասարկում ղարաբաղի տարածքով անղնող գազատարը, այն սպասարկվում է Հայաստանի Հանրապետության կողմին, որին էլ հենց պետք է ուղղվեն մեղադրանքները`

Պաշտոնական Ստեփանակերտը, սակայն, պնդում է, որ գազի անջատման պատասխանատուն հենց Բաքուն է`

«Ինչ ուզում են, կարող են ասել։ Խողովակաշարն անցնում է նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Ես չեմ հավատում նման զուգադիպություններին, որ պատահական պատահար է տեղի ունեցել`

Այս տարի արդեն երկրորդ անգամն է (ավելի վաղ գազը անջատվել էր մարտին)»,- «Կոմմերսանտ»-ին ասել է ԼՂՀ կառավարության ղեկավար Ռուբեն Վարդանյանը, ով աշնանը Մոսկվայից Ստեփանակերտ է տեղափոխվել և վարչապետի պաշտոնը ստանձնել նոյեմբերի սկզբին`

Նա հանրապետությունում տիրող ընդհանուր իրավիճակը բնութագրել է այսպես`

«Ռուսաստանի ընթերցողներին հասկանալի դարձնելու համար, ներկայիս իրավիճակը նման է Լենինգրադի շրջափակմանը, երբ փակվեց «կյանքի ճանապարհը»։ Մեկ այլ օրինակ է Արևմտյան Բեռլինի տարբերակը, որտեղ ածուխը տեղափոխվում էր ինքնաթիռներով (խոսքը 1948-1949 թվականներին ԽՍՀՄ գործողությունների մասին է)`

Վարդանյանը հույս է հայտնել, որ ԼՂՀ իշխանությունները «կկարողանան նաև օդային միջանցք կազմակերպել և բեռներ ընդունել Ստեփանակերտի օդանավակայանում»`

«Մենք դեռ ունենք էլեկտրաէներգիա և հեռախոսակապ, բայց այն պահը, երբ մենք կարող ենք կորցնել դա, մոտ է։ Հիմա 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխա, բառացիորեն կտրված է ամեն ինչից։ Բայց միևնույն ժամանակ ամեն ինչ աշխատում է, գործում, մենք ունենք աննկուն կամք՝ հաղթահարելու ամեն ինչ»,- ասել է ԼՂՀ կառավարության ղեկավարը՝

«Մենք կառուցում ենք մի համակարգ, որն անհրաժեշտ է բնակչությանը ամբողջական շրջափակման պայմաններում ապահովելու համար՝

Օդանավակայանը պետք է գործարկվի. սրա համար անհրաժեշտ է միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի մարդասիրական միջանցք հայտնվի, և մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Սա Ադրբեջանից կախված չլինելու միակ միջոցն է՝

Մեզ պետք է միջազգային պայմանագիր, որը թույլ կտա մարդասիրական ինքնաթիռներին ուղևորվել Արցախ: Սա մեզ՝ որպես համայնք այստեղ պահելու կարևոր պայման է, որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն: Օդանավակայանը այժմ լիովին գործում է»,- ասել է պաշտոնյան։