Կծիկը քщնդվեց։ Պեմզщշենի առեղծվшծային դեպքի ապշեցուցիչ վերջին մանրшմասները հայտնի են

Պեմզաշենում տեղի ունեցած пղբերգщկщն դեպքը համացանցում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել։ Համացանցում լուրեր են տարածվում այն մասին, Պեմզաշենում տեղի ունեցած դեպքում թուրքական հետք կա`

Ավելին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ամբողջ գիշեր Գյումրիում և Շիրակի մարզում իրավապահ մարմիններն աննախադեպ ստուգումներ են արել, ըստ շրջանառվող լուրերի, փնտրում են թուրքական դիվերսիոն խմբեր`

Oragir․news-ի հետ զրույցում Պեմզաշենի համայնքապետ Աղասի Վարդանյանն ասաց, որ թուրքական հետքի ու ստուգումների մասին չի լսել։ «Գիտեք, ես նման խոսակցություններ որևէ մեկից չեմ լսել, չգիտեմ, թե ինչու են նման տեղեկություններ տարածվում։ Գյուղում նման խոսակցություններ անկեղծ ասած, չկա`

Ես չեմ լսել»։ Նա նշեց, որ սովորական ընտանիք էր, ոչնչով չառանձնացող։ «Սովորական գյուղի առօրյայով ապրող մարդիկ էին, որևէ մեկի հետ կոնֆլիկտ չեն ունեցել, որ կարողանանք կապել որևէ բանի հետ։ Կինը պոլիկլինիկայում օպերատոր էր աշխատում, հարևանների հետ կոնֆլիկտների մասին էլ չեմ լսել`

Նորմալ հարաբերություններ ուներ բոլորի հետ։ Գյուղում բոլորը շոկի մեջ են, ոչ մեկ չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։ Նորմալ մարդիկ էին»։ Նա նաև տեղեկացրեց, որ ընտանիքի հայրն այսօր վերադարձել է`

«Պեմզաշենի առողջության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վարդուհի Խաչատրյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե ընտանիքը պարտքեր է ունեցել ու այդ պարտքերը կարող էին այդ դեպքի համար առիթ հանդիսանալ. «Ոչ մի պարտք էլ չեն ունեցել, վարկեր ունեին, ամսական մարում էին`

Շատ լավ կին էր, նորմալ ընտանիք էին»։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ նախաքննություն է ընթանում և դեռ որևէ բան չի կարող հայտնել`

Անդրադառնալով թուրքական հետքի առկայության մասին տեղեկություններին՝ ասաց, որ այդ լուրերը ոչ կարող է հերթել, ոչ էլ հաստատել. «Ինչպես կարող եմ նման տեղեկությունները մեկնաբանել, մարդիկ էլ կան, ասում են՝ գլխ щտված են եղել, բայց նման բան չկա։ Երբ հնարավոր լինի որևէ բան հայտնել՝ կտեղեկացնենք»,- ասաց Թադևոսյանը