Քաղաքը հրաժեշտ տվեց Գայանե Փայտյանին`
Սիրված հեռուստամեկնաբանին հրաժեշտ են տալիս նրա ապրած կյանքի պես զուսպ, մտածոտ ու խոհուն`
Գայանեին հրաժեշտ տալու համար մի տեղում են հավաքվել լրագրողներ, քաղաքական գործիչներ`
Բոլորի շուրթերին նույն բնորոշումներն են, Գայանեի մարդկային որակների մասին նույն մեկնաբանությունները`
Նրա մասին հիացմունքով ու ափսոսանքով են արտահայտվում բոլոր նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ առիթ են ունեցել իրենց գործունեության բերումով շփում ունենալ լրագրողի հետ`
Նաիրա Զոհրաբյանը հիշում է, որ Գայանեն բավականին ծանր քովիդ է տարել, որից հետո մեծ դժվարությամբ է բնականոն կյանքի վերադարձել, սակայն նրա ապաքինումն ուրախացրել է բոլորին`
Զառա Արամյանի համար բավականին դժվար է խոսել Գայանեի մասին։ Նա մոտեցել է Գայանեի մայրիկին ու ասել, որ Գայանեի կորուստը միայն նրանց ընտանիքինը չէ`
նրա մահը սգում են շատերը, Գայանեի հեռանալը մեծ կորուստ է մեր երկրի համար`
Արցունքով ու սիրով են արտահայտվում Գայանեի մասին նաև նրա սաները։ Մանրամասները՝ կից`