Արդեն քանի օր է ինչ չեն դադարում երկու տղաների մասին խոսակցությունը․․
Էլ մեղադրանքներ, էլ կարեկցանքներ, մեկը մյուսի հանդեպ վիրավորանքներ․․
Հասարակության մի մասը մեղադրում էր հայ ազգին՝ նրան հիվանդ, ոչ տոլեռանտ ու հետամնաց համարելով․․
Մյուս մասն էլ՝ պնդում էր, որ այդտեղ հանրությունը մեղք չունի․․
Իրականում երկու կողմն էլ ինչ-որ առումով, թերևս, ճիշտ էին․․
Բայց հիմնական կետը այն էր, որ նրանք՝ իրականում, հանրության կողմից բռնության կամ էլ ճնշումների չէին ենթարկվել, բացի այդ էլ նրանցից մեկը անչափահաս էր․․
Ու փոխանակ շեշտը դրա վրա դնելուն, որոշ խիստ «տոլերանտ» մարդիկ թեման իրենց հարմարացրին։ Անընդունելի էին նաև զազրելի ու վիրավորական խոսքերն այդ տղաների մասին, երբ նրանք այլևս կենդանի չէին․․
Ինչևէ, այժմ էլ մարդկանց հանգիստ չի տալիս տղաների հետ կատարավածն ու շատերը ինչ-որ նոր տեղեկություններ են փնտրում նրանց հետ կատարվածի հետ կապված․․
Որտեղ է տեղի ունենալու նրան հուղարկավորությունը․ Սա հարց է, որ հուզում է շատերին, բայց ես պիտի խնդրեմ, որ մենք այլևս դադարենք հետաքրքրվել այս թեմայով ու վերջապես հանգիստ թողնենք նրան, սիրելի հայեր ջան․․Դա մեր գործը չէ։ Գրում է Անի Գևորգյանը՝ ներողություն խնդրելով՝ տեղ ու վայր չասելու համար․․