Նшխ և шռшջ, մինչ գլխшվորին անցնելը, նշենք, որ արդեն միքանի օր է ինչ համացանցն ուղղակի ողողված է երկու տղաների հետ կադարված пղբերգщկщն դեպքի թեմաներով․․
Նրանք նետվել էին կամրջից՝ վերջ տալով սեփական կյանքին ու հետո աղմկահարույց իրողություն էր հայտնի դարձել․․
Պարզվել էր, որ տղաները սեռական այլ կողմնորոշում ունեին ու վարկածներից մեկը հենց այն է, որ նրանք՝ ճնշումներին չեն դիմացել․․
Հետո պարզ դարձավ, որ տղաներից մեկի՝ Արսենի, ծնողներն իբրև թե ընտանեկան բռնության են ենթարկել իրենց որդուն․․
Ըստ այդ վարկածի ջատագովների՝ սեփական՝ 16 տարեկան ԱՆՉԱՓԱՀԱՍ, որդու մասին մտածելը, նրան վտանգավոր իրավիճակից հեռու պահելը, հեռախոսը վերցնելը, կամ տանը փակի տակ պահելը՝ բռնություն է․․
Խոսքը չի գնում, ճիշտ կամ սխալ դաստիարակության մասին, այլ չափազանցության ու անհիմն մեղադրանքենրի․․
Ոմանք էլ վստահ էին թե հասարակությունն է հիվանդ, որ այդ տղաները նման ելք ընտրեցի իրենց համար։ Իհարկե կային նաև զազրելի ու թերհաս անձինք, ովքեր ուրախանում էին այդ դժբախտ դեպքից․․
Ինչևէ, մեր գործը չէ մտնել այդ ամենի մեջ և աջ ու ձախ մեղադրանքներ հնչեցնել, առավել ևս, որ քրեական գործ է հարուցված ու ճշմարտությունը քչերը գիտեն․․
Ես կուզենայի, որպես մայր, միքանի խորհուրդ տալ և խնդրել, որ այն որպես աղաչանք ընդունենք։ Խոսքս ուղղում եմ բոլոր պատանիներին ու նրանց ծնողներին․․
Բալեք ջան, այս կեղտոտ աշխարհում շատ դժվար է պահել մաքրությունը, ու հեշտ է տրվել գայթակղությանը։ Բան չունեմ ասելու՝ ձեր կյանքն է ու դուք եք այն տնօրինում, բայց քանի դեռ դուք չափահաս չեք, գոնե այդ ժամ լսեք ձեր ծնողներին, լսեք նրանց, եթե նույնիսկ նրանք կոպիտ են ու սխալ․․
Հավատացեք, որ այդ տարիքում շատ դժվար է հասկանալ թե ինչ է ձեր սրտում ու հոգում կատարվում։ Հնարավոր է, որ օգտվելով ձեր միամտությունից, մանկամտությունից՝ ձեզ ամենատարբեր բաներ ներշնչեն՝ սեփական շահերի համար և մանիպուլացնեն․․
Այստեղ խոսքը չի գնում, տղամարդկության, կամ էլ հայ լինելու մեջ, այլ այն, որ անչափահաս տարիքում շատ հեշտ է ձեզ կառավարել։ Ու դա վերաբերում է ցանկացած իրավիճակին։ Երբ որ կհասունանաք, այդժամ կնտրեք ձեր ուղին․․
Իսկ ծնողներին, խնդրում եմ՝ դադարեք արգելանքների, զրկումների և ուժեղ կոպտությամբ դաստիարակել ձեր երեխաներին։ Հավատացեք, որ ցածր ձայնով, հանգիստ, հավասարակշռված վիճակով դուք ավելիին կհասնեք։ Հիշեք, որ որքան բարձր եք գոռում, այնքան քիչ եք լսելի դառնում․․
Ես, որպես մայր, խնդրում եմ, աղերսում եմ՝ դադարեցրեք այս ամենը․․ Դուք ոչինչ չգիտեք, բայց այնպես եք խոսում, կարծես թե ամեն ինչից տեղյակ եք․․
Ինքս չեմ ճանաչում այդ տղաներին, բայց որպես որդիներ ունեցող մայր, հասկանում եմ թե ինչ մեծ шղետ է եղել ու պետք է դադարել այս թեմայով մեղադրել։ Թող Աստված խաղաղություն տա տղաների հոգուն, և համբերություն ու ուժ նրանց ծնողներին ու հարազատաներին։ Իր էջում գրել է Լիլիթ Մեսրոպյանը