Այս խոսքերից հետո Հայաստանի ղեկավարությունն ու հրամանատարությունը պետք է հրաժարական տան`
Lragir.am—ւ գրում է՝

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն ասել է, որ Իրանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն`
Հարցին, որ էսկալացիան այստեղ չափազանց բարձր է, և մարդիկ նյարդայնացած են վախի մթնոլորտի պատճառով, Վարամինն ասել է. «Կապանցիներին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար»`

Այս խոսքերից հետո Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը կամ պետք է հրաժարական տա, կամ գնա նվաստ քայլի՝ Իրանից բացատրություն պահանջի Հայաստանի «ներքին գործերին միջամտելու» համար`
Իրանը թույլ չի տալիս փոխել Հայաստանի սահմանները և ասում է, որ իրենք կապանցիների կողքին են, ԱՄՆ-ն կանգնեցնում է սեպտեմբերի 13-14-ին`

հարձակումները Հայաստանի դեմ, Եվրամիությունը և ԵԱՀԿ-ն առաքելություններ են ուղարկում Հայաստանի դեմ նոր ագրեսիան կանխելու համար`
Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը։ Սեփական պարտավորությունները ուրիշի ուսերին դնելն այն չէ, ինչի համար տրված է «ժողովրդի մանդատը»..