Միրզոյանի ամենահամարձակ ելույթը երբևէ։ Չավուշօղլուն չէր սպասում իր հասցեին նման խոսք

Ադրբեջանը այդպիսի բան չի ասում եւ այդպիսի բան ասողները վստահաբար իրավացիորեն չեն կարող դա ասել`

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարությանը, թե Ադրբեջանն իրավացիորեն ասում է, որ Զանգեզուրի միջանցքը և Լաչինի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը՝

«Ես չեմ թաքցնի, բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում եւ չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որն իդենտիկ կլինի Լաչինի միջանցքին, կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը՝

Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այդ բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի՝ իր անունից՝ ասի՝

Կրկնում եմ՝ Ադրբեջանն այդպիսի բան չի ասում: Չի էլ կարող որեւէ կողմ իրավացիոներն այդպիսի բան պնդել, որովհետեւ կարգավորումները տրված են՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, հետագայում բացվել են նաև 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ՝

Այնտեղ կա Լաչինի միջանցք, որը կյանքի ճանապարհ է ԼՂ-ի հայության համար, եւ կա տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման թեմա՝

Ուշագրավ շարունակությունը դիտեք ստորև տեսանյութում՝