Մակրոնը երեկ հարցազրույց է տվել France 2 ալիքին: Ներկայացնում ենք՝ հայերեն սղագրությունը, թարգմանությունը․․
Կարոլին Ռու.
— Պարոն նախագահ Սիլվեն Թեսոն, գրող և ճանապարհորդ, ով վերադարձել է Հայաստանից, գրել է ձեզ. «Հայաստանը մյուսների նման երկիր չէ: Նրա ձայնը, տարածքը, մշակույթը, վիշտը, հողը նրան դարձնում են Եվրոպայի ֆորպոստը: Պարոն նախագահ, հայերը ձեզ կանչում են։ Արդյո՞ք Ֆրանսիան ռիսկի կդիմի իր դաշնակիցների հետ կապերը Հայաստանին տեր կանգնելու համար՝
Մակրոն.
— Նախ՝ Սիլվեն Թեսոնը ճիշտ է ասում, որ Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք յուրահատուկ կապ ունենք։ Որովհետև Հայաստանը միշտ պայքարել է այս տարածաշրջանում ունիվերսալության ձևի, հանդուրժողականության, խաղաղության ոգու համար՝
Կարոլին Ռու.
— Եվ մենք թույլ տվեցին որ նրանք տապալվեն («we let them down»)…՝
Մակրոն.
— Ոչ, դա ամենևին էլ ճիշտ չէ։ Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք նրանց չենք թողել։ Հայաստանն այն ազգն է, որի հետ մենք եղել ենք միշտ։ Մեր նավատորմը օգնել է այս մարդկանց մեկ դար առաջ, երբ տեղի ունեցավ ցեղասպանություն: Մենք պայքարել ենք Հայաստանի կրած ցեղասպանության ժխտականների, ռևիզիոնիստների դեմ։ Եվ շատ հայ ընտանիքներ են եկել Ֆրանսիա, մեր հայրենակիցներից շատերը հայկական ծագում ունեն և լսում են մեզ՝
Երկու տարի առաջ պատերազմ ունեցավ Լեռնային Ղարաբաղում, որը միջազգայնորեն չճանաչված տարածք էր, դրա շուրջ վիճաբանություն կար: Ադրբեջանը սկսեց սարսափելի պшտերшզմ՝ բազմաթիվ զոհերով ու սարսափելի տեսարաններով, և գրավեց այս տարածքը։ Այս սեպտեմբերին Ադրբեջանը մի քանի հարձակողական գործողություններ ձեռնարկեց սահմանի երկայնքով, որպեսզի, հավանաբար, կարողանա միջանցք անել իր տարածքի մի ծայրից մյուսը՝
Կարոլին Ռու.
— Ի՞նչ կարող ենք անել՝
Մակրոն.
— Մենք հստակ դատապարտել ենք նրան. Անմիջապես զանգահարեցի Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին, ով մի քանի օր անց նաև եկավ Փարիզ։ Ֆրանսիան միջնորդ ուժերից մեկն է։ Եվ այսպես, առաջին հերթին ես ցանկանում էի, որ այս երկու երկրները հրավիրվեն Պրահա՝ Եվրոպական քաղաքական համաժողովի ժամանակ՝
Սա, ի դեպ, նորագույն պատմության մեջ առաջին անգամ թույլ տվեց Հայաստանի վարչապետին հանդիպել Թուրքիայի նախագահի հետ: Պրահայի այս հանդիպումը շատ կարևոր էր: Մի քանի ժամվա ընթացքում Եվրոպական խորհրդի նախագահի , Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ քննարկում ունեցանք, և մենք որոշեցինք, որ առաջին հերթին երկու կողմերը պարտավորվել են ճանաչել 1991 թվականի սահմանները՝
Եվ, որ նրանք ընդունեն եվրոպական առաքելությանը , որը թույլ կտա մեկնել և տեղում դիտարկումներ անել, որպեսզի չխախտվեն սահմանները..Եվ տեսնում եք, ամեն ինչ կապակցված է: Այս սահմանին ի՞նչ է կատարվում այսօր արդեն երկու տարի։ Այնտեղ 5000 ռուս զինվոր կա, ովքեր իբր թիկնապահներ են ( սահմանապահներ)՝
Այս հակամարտությունում կա հիմքում ընկած հակամարտություն. Ռուսաստանն օգտագործեց մի քանի տասնամյակների վաղեմություն ունեցող այս հակամարտությունը և միջամտեց այս հակամարտությանը, ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ թուրքական մեղսակցությունով, և վերադարձավ այնտեղ՝ թուլացնելու Հայաստանին, որը, սակայն, վերջերս իրեն մոտ երկիր էր։ Եվ տեսեք, այստեղ տեղի ունեցածը Ռուսաստանի կողմից ապակայունացնող հնարք է, որը Կովկասում փորձում է անկարգություններ ստեղծել՝ բոլորիս թուլացնելու և պառակտելու համար՝
Այսպիսով, պարզ ասած, Ֆրանսիան կա, ներկա է, որպես միջնորդական ուժ: Ձեր խոնարհ ծառան իսկապես վարել է այս բանակցությունները մեր երկրի անունից անցյալ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը:
Իսկ հայերին մենք մենակ չենք թողել և երբեք չենք թողնի՝
Կարոլին Ռու.
— Չկա՞ հանդուրժողականության ձև Ադրբեջանի նկատմամբ, քանի որ մենք կնքել ենք գազային պայմանագիր՝
Մակրոն.
— Ֆրանսիան այնտեղից գազ չի գնում։ Իսկ պայմանավորվածություն չկա՝
Կարոլին Ռու
— Իսկ Եվրոպան, այո՞․․
Մակրոն.
— Եվրոպական մի քանի երկրներ, իհարկե, գազային համաձայնագրեր ունեն. Բայց ինչ վերաբերում է Ֆրանսիային , ես ասում եմ ձեզ դեմ առ դեմ, և մեր բոլոր հայրենակիցների համար մեր արժեքները և մեր սկզբունքները չեն կարող գնել. ոչ գազով, ոչ նավթով․․