Իuկ գիտե՞ք шրդյոք, թե իրшկшնпւմ пրտեղից է шռшջшցել՝ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ шնունը․ Ուշшգրшվ..

Գիտե՞ք՝ որտեղի՞ց է առաջացել ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ անունը, և ինչ են նշանակում 12 շրջանաձև քարե սալերը. հետաքրքիր մանրամասներ, որոնց մասին արժե իմանալ`

Խորհրդային իշխանության օրոք՝ բացարձակապես մերժված ու անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, պարտադրված լռության էր մատնված նաև Հայոց ցեղաս պանության հիշատակումն ու զո հերի հիշատակի ոգեկոչումը`

1965թ. ապրիլի 24-ին, երբ բազմաթիվ երկրներում նշվում էր Հայոց ցեղ шuպшնության 50-ամյակը, բազմահազարանոց ցույցեր կազմակերպվեցին Երևանում, ինչպես նաև հանրապետության մյուս քաղաքների կենտրոնական հրապարակներում`

Ընդառաջելով հանրության պահանջներին` ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղաս պանության զп hերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ`

Հուշահամալիրը կառուցվեց ռեկորդային արագությամբ՝ երկու տարում, հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին: Այն կառուցվել է քանդակագործ Վան Խաչատրյանի, ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի ներկայացրած նախագծով`

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաղկացած է երեք հիմանական կառույցներից՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» Հուշասյուն և Հուշապատ`

Ծիծեռնակաբերդը բրոնզեդարյան հնավայր է Երևանում, Հրազդան գետի աջ ափին`

Ըստ ավանդության՝ այստեղ եղել է հայոց սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի երկրորդ հարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալին՝ Վահագն աստծուն (այստեղից էլ առաջացել է Ծիծեռնակաբերդ անունը)`

Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս`

12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող 12 խոշորագույն նահանգները`

Իրականում Արևմտյան Հայաստանի՝ Օսմանյան կայսրության նահանգների թիվը եղել է վեց (Վան, Էրզրում, Դիարբեքիր, Բիթլիս, Տրապիզոն, Սեբաստիա), Խարբերդի հետ՝ 7, բացի դրանից՝ առանձին եղել է Կիլիկիան՝ որպես Ադանայի վիլայեթ`