Մինչ գլխավորին անցնելը, նշենք, որ Փաշինյանն այսօր շատ կարևոր հայտարարությամբ հանդես եկավ՝
«Վերջերս ՀԱՊԿ-ի մի շարք գործըներների հետ շփումների արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ, մեծ քայլերով աճ ունեցել՝
Նույնիսկ մի խոսակցության ժամանակ ասվեց, որ մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձևակերպեցի, իմ արձագանքն այն էր, որ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից», ասաց Փաշինյանը՝
Նա հավելեց՝ դա զուտ բառախաղ չէ, սա, իրականում, իսկապես, շատ լուրջ բովանդակություն է՝
«Ամենակարևորը՝ մենք ակնկալում ենք իրավիճակի հստակ քաղաքական գնահատական`
Երբ մենք նախկինում ՀԱՊԿ-ի գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ ՀՀ-ի անվտանգության վերաբերյալ (ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ինստիտուցիոնալ թիվ մեկ գործիքն է), մենք ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է՝
Երբ նախորդ տարի տեղի ունեցան Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, մենք այդ ժամանակ բնականաբար դիմեցինք ՀԱՊԿ-ին, և մեզ համար շատ տարօրինակ մի արձագանք ստացանք, որ սահմանը դեմարկացված կամ դելիմիտացված չէ՝
Այստեղից հարց ծագեց՝ այդ դեպքում այն կարմիր գիծը ո՞րտեղով էր անցնում»,-ասաց Փաշինյանը՝
Նա հավելեց, որ Հայաստանը դեռ այն ժամանակ հստակ ձևակերպել է այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը՝
«Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀԱՊԿ-ի համար, քանի որ ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա, քանի որ ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով՝
Եթե սահման չկա, ուրեմն չկա պատասխանատվության գոտի, ուրեմն չկա պատասխանատվություն, ուրեմն չկա կազմակերպություն»,-ասաց վարչապետը՝
ՈՒշագրավ մանրամասները ստորև տեսանյութում՝