Նшխ աuենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին է`
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ Երևանում, «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իր ելույթում`
Փելոսին նախ ընդգծեց, որ ինքն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն է, որ այցելում է Հայաստան: «Ես հիմա կանգնած եմ երկու երկրների դրոշների մեջտեղում, սա փաստում է Հայաստանի հետ մեր գործընկերությունը»,-նշեց Փելոսին`
Նա ԱՄՆ կոնգրեսի շնորհավորանքները հղեց Հայաստանի՝ սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության տոնին ընդառաջ`
Նա ընդգծեց՝ շատ հպարտ են, որ ի վերջո կարողացան ընդունել Հայոց ցեղщuպщնության մասին բանաձևը`
«Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է, և մենք հպարտ ենք, որ նա ստորագրեց, նաև ՀՀ վարչապետին հրավիրեց ժողովրդավարության գագաթնաժողովին, որը շատ կարևոր իրադարձություն էր`
Այստեղ եմ ես՝ ասելու, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը: Եվ մենք դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք, երբ պայքար է ընթանում ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև`
Հայաստանն այն վայրն է, որտեղ մենք կարող ենք այս հակասություններին ակնառու տեսնել»,-ասաց Փելոսին`
Հավելենք նաև, որ կան տեղեկություններ այն մասին, որ Բայդենի աշխատակազմը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել՝ Փելոսիին նման ջերմ ընդունելության արժանացնելու համար ու ասել, որ․․
Նախագահը նույնպես պատրաստվում է այցելել բարեկամ երկիր Հայաստան՝ շատ կարևոր ծրագրերով․․
Ըստ նախնական պլանավորվածության՝ այցը նախատեսվում է սեպտեմբերի 27-ին