«Զինադադարը կնքնվել է ԱՄՆ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի ջանքերով․․»․ Սուր հայտարարություն ասուլիսին

Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ, քննարկեցինք տարածաշրջանային խնդիրներ, երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ՝

Այդ մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը`

«Մեզ համար չափազանց կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին և մեզ համար զգայուն հարցերում»,- նշեց Ալեն Սիմոնյանը՝

ԱԺ նախագահը հայտնեց՝ հանդիպման ընթացքում խոսել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին`

«Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբщկпծпւթյունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետևանքով կան բազում մարդկային կորուստներ՝

Հստակ է, որ Ադրբեջանի  ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում տեղի ունեցողին՝

Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին իր կատարած ջանքերի համար, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն՝

Շնորհակալ ենք նաև ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պшտերшզմшկան գործողություններին հասցեական գնահատական տալու համար: