Նախ ասենք, որ ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարներ են հրապարակում Երևանից, որտեղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ նենսի Փելոսիի այցին ընդառաջ մի շարք հատվածներում տեղադրված են ԱՄՆ դրոշները՝
Նշենք, որ Փելոսին այսօր պետք է ժամանի Հայաստան։ Այցի ժամանակացույցի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկատվություն չի տրամադրվում`

Քիչ առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհից հեռացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը`
«Հենց հիմա վերադառնում եմ Զվարթնոց օդանավակայանից, Երևան գնացող և եկող ճանապարհների վրա Պուտինի կամ Ռուսաստանի հետ կապված որևէ պլակատ չկա»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը`

Հավելենք, որ տեղեկություն կա նաև այն մասին, որ Պուտինի նկարի փոխարեն, հետաքրքիր պատկեր են տեղադրել․․
Նկարում ինքնաթիռ է պատկերված, որտեղ գրված է Russia good bаye..

Կամ կլինի ՀԱՊԿ-ի դրոշը՝ ներքևը պատկերված կապիկների հայտնի լուսանկարը`
Այն իմաստով, որ ՀԱՊԿ-ը ոչ տեսնում է, ոչ խոսում է ու ոչ էլ լսում է․․
Կա տեղեկություն, որ օգտատերեր ցանկանում են այդ երկու պատկերներից մեկը տեղադրել Պուտինի լուսանկարների փոխարեն